11.08.2012

Թող Հայ Աստվածամարդիկ վերականգնեն իրենց Գենետիկ զորությունները. ՀԱՄ


Թող Հայ Աստվածամարդիկ վերականգնեն իրենց Գենետիկ զորությունները. ՀԱՄ  Օգոստոսի 11-ին Նավասարդի տոնն է: Նշվում է Հայկ Նահապետի՝ Բելի դեմ տարած փառահեղ հաղթանակի օրը: Հայկ Դյուցազունն այդ օրը, աշնանային արևադարձից 40 օր առաջ հաղթեց Արարատը նենգորեն զավթած Տիտանյան Բելին և վերատիրեց Հայոց Աշխարհն ու հայությանը բերեց ազատ կյանք՝ ի փառս Հայի ու Հայ Աստվածների:

«Դա մի նոր դարաշրջան եղավ հայության վերելքի և իզուր չէ, որ կար մի ժամանակահատված, երբ օգոստոսի 11-ը ևս նշվում էր որպես Նոր Տարի՝ Նոր Կյանքի օր... Հայկ Նահապետը Հայ-Արիական Դիցակարգի համաձայն Մարդ-Աստված է՝ Աստվածամարդ՝ Երկրային Աստված, ով խոսել է Հայ Աստվածների հետ, անգամ կատարել Աստվածային Առաջադրանքներ... Ինչն այսօր շարունակում է իրականացնել մեր Նահապետի Հոգին՝ Մեծ Տիեզերքում…

Օգոստոսի 11-ը հին Նավասարդ ամիսն է: Նավ-Աս-Արդ՝ ուժականության-զորության խորհրդի հաստատում: Նավասարդյան խաղերն էլ առավելապես զորախաղեր են եղել, որի ժամանակ Հայկյան զինվորի պատվավոր կոչում է տրվել: Հայ Արիական Միաբանության և Հայ Ազգայնականների Համախմբման անդամները օգոստոսի 11-ի լուսաբացին, Երևանում, Հայկ Նահապետի արձանի մոտ ՀԱՄ Հոգևոր հանձնախմբի քրմերի մասնակցությամբ ծիսական արարողություն են կազմակերպել՝ փառաբանելով մեր զորավոր նախնուն և Հայ Աստվածներին:

Թո՜ղ Հայ Աստվածամարդիկ վերականգնեն իրենց Գենետիկ զորությունները և վերատիրեն Հայքին ու համախմբեն Ազգը՝ ինչպես դա արեց Աստվածամարդ Հայկը… Ցավոք, հայի գենը նոր «Բել»-եր է ցրցամ տվել:

Արիական-հեթանոսական ծիսական արարողությունից հետո, հայ արիականներն ու ազգայնականները այցելեցին Սպիտակավոր վանքի բակում վերաթաղված Գարեգին Նժդեհի (Հայ-Արիական դիցակարգի համաձայն նույնպես Աստվածամարդ հռչակված) մասունքներին, որտեղ էլ կազմակերպվեց տոնական միջացառում՝ գինեձոներով համեմված և ավանդական ուտեստների համտեսմամբ», նշված է Հայ Արիների միության տարածած հաղորդագրության մեջ:
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий