06.06.2013

Ինչպես հաղթահարել սթրեսը



Ինչպես հաղթահարել սթրեսը
Պետք է ժամանակը ճիշտ տնօրինել, ամեն փոքր բանի համար չտխրել, աշխատել թեթև ապրել: 
Միայն լավ բաների մասին պետք է մտածել, դրական լիցքեր հաղորդել մտերիմներին և, անշոուշտ, դրականը դու կստանաս: Լավ ժամանց ապահովել, խնջույքներ կազմակերպել, լինել միշտ ուրախ և էներգիայով լեցուն, բավականություն ստանալ ամեն պահից, վայրկյանից:
Լավ տրամադրություն է ապահովում նաև երաժշտությունը: Զբաղվեք ձեր խնամքով, հարդարեք մազերը, հագուստը թող լինի վառ գույներով:
Սովորիր ասել <<ոչ>> այն մարդկանց, ովքեր տհաճություն են պատճառում, գցում են սթրեսի մեջ: Կազմիր օրվա անելիքդ, ամենակարևորները թող լինեն առաջնային: 
Իրատես եղիր, ազատվիր բացասական էներգիայից:
Ամենակարևորը հետևիր առողջ ապրելակերպին: Քնիր օրական 7 ժամ, կատարիր կանոնավոր աշխատանքներ կամ ֆիզիկական աշխատանքներ: Պակասեցրու սուրճի, ծխախոտի օգտագործումը: Օրական խմիր 6-8 բաժակ ջուր, կանոնավոր սնունդ ընդունիր՝ սկսելով նախաճաշից:

Комментариев нет:

Отправить комментарий