06.06.2013

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Իսպանիային Մոնսերատ Կաբալյեի՝ ԼՂ այցի պատճառով

Իսպանիայում Ադրբեջանի դեսպանատունն իր արտգործնախարարության կողմից բողոքի նոտա է հղել Իսպանիային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի կողմից Լեռնային Ղարաբաղ կատարած այցի կապակցությամբ. գրում է Trend-ը: Երգչուհին այսուհետ Ադրբեջանում պերսոնա նոն գրատա է համարվում:
Ադրբեջանի ԱԳՆ-ն բազմիցս հայտարարել էր, որ նման այցելությունները, որոնք կատարվում են առանց Ադրբեջանի թույլտվության, հակաօրինական բնույթ են կրում և վնասում են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Նշենք, որ 2013թ. հունիսի 5-ին Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն ընդունել էր աշխարհահռչակ երգչուհի Մոնսերատ Կաբալյեին, իսկ նրա մենահամերգը Երևանում կկայանա հունիսի 9-ին:                
                                                                                      http://topnews.mediamall.am/?id=33922

Комментариев нет:

Отправить комментарий