01.07.2013

Ինչու՞ են տղամարդիկ վախենում գեղեցիկ կանանցից


Աշխարհում կան բավական շատ գեղեցիկ կանայք`շիկահերներ, սևահերներ և այլն: Բայց հաճախ պատահում է, երբ հանդիպում ես գեղեցիկ կնոջ, ով պարզապես հիանալի տեսք ունի , բայց չգիտես ինչու նա միայնակ է: Եվ նմանատիպ կանայք քիչ չեն: Կա մի նման խոսք, որքան գեղեցիկ է կինը, այնքան ավելի քիչ են նրա մոտ անձնական երջանկություն ունենալու հնարավորությունները: Իսկ հարց է առաջանում` ինչու՞:
Քանի անգամ է պատահել, որ նկատում ես գեղեցիկ աղջկա, ով հիանալի տեսք ունի, որից չես կարողանում աչքդ կտրել, բայց պարզվում է, որ նա միայնակ է: Մենակ նստած է սրճարանում կամ այգում , իսկ նրան ոչ ոք չի մոտենում, զրույցի չի բռնվում: Պարզվում է, որ խնդիրը կանանց մեջ չէ: Նման դեպքերում պետք չէ մեղադրել ինքդ քեզ: Քանի որ պատճառները պետք է փնտրել հենց տղամարդկանց մեջ: Որպեսզի ստանանք այն հարցի պատասխանը, թե ինչու են գեղեցիկ կանայք միայնակ, պետք է նախ ընդունենք մեկ հանրահայտ փաստ`տղամարդիկ և կանայք տարբեր են: Տղամարդկանց աշխարհում ընդունված են այլ կանոններ, կանանց աշխարհում այլ: Տղամարդկանց իրականում շատ բարդ է հասկանալ կանանց աշխարհը: Այսպիսով, մեր այն հարցի պատասխանը, թե ինչու են տղամարդիկ վախենում գեղեցիկ կանանցից, կարելի է սահմանել հետևյալ կերպ. “Տղամարդիկ ուժեղ սեռի ներկայացուցիչներ են”: Նրանք վախենում են չհասկացվել գեղեցիկ կանանց կողմից: Չպետք է մոռանալ, որ տղամարդիկ փխրուն են, ինչպես երեխաները: Նրանք իրենց բնույթով այնպիսին են, որ պետք է միշտ լինեն ամենաուժեղն ու տղամարդկայինը, իսկ գեղեցիկ կնոջ կողմից չասկացվելը նրանց իսկապես կարող է հուսահատեցնել: Իրականում ուժեղ սեռի շատ քիչ ներկայացուցիչներ են հոգեպես ամուր և դա է պատճառը, որ նրանց մեծ մասը փորձում է չներքաշվել այնպիսի պատմության մեջ, որը կարող է իջեցնել նրանց ինքագնահատականը: Այս է պատճառը, որ տղամարդիկ ավելի հեշտ են մոտենում արտաքանապես այդքան աչքի չնկնող աղջիկներին, որոնց դեպքում նրանց շանսերը ավելի մեծ են, քան գեղեցիկ աղջիկների: Տղամարդիկ պարզապես վախենում են Ձեր մեժումից, այդ իսկ պատճառով երբեք չեն մոտենա Ձեր նման համակրելի ու գեղեցիկ աղջկան: Բացի այդ, տղամարդիկ անուղղելի սեփականատերեր են: Իսկ, եթե աղջիկը գեղեցիկ է, նշանակում է, նրան շատերն են ուշադրություն դարձնում և հիանում նրանով, իսկ այդ փաստը էապես դուր չի գալիս տղամարդկանց մեծ մասին: Իսկ եթե չեք ցանկանում հայտնվել նման իրավիճակում, ապա փորձեք լինել հնարավորինս բնական ու անմիջական, որպեսզի Ձեր հետ շփման ժամանակ տղամարդիկ իրենց կաշկանդված կամ թույլ չզգան:

Комментариев нет:

Отправить комментарий