24.09.2013

Հայտնի է նոր ՀՀ Գլխավոր դատախազի անունը

Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ իշխանությունը որոշել է ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուին:

Մեր աղբյուրի համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը կզբաղեցնի զինդատախազ Գևորգ Կոստանյանը, ում անունը վերջերս մամուլում շրջանառվում էր, որպես Գլխավոր դատախազի ամենահավանական թեկնածու:

Գևորգ Կոստանյանը ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 4-ին Երևանում:

Իրավաբանական կրթությունն ստացել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որն ավարտել է 1999թ.:

2006թ. Ուսումնառություն է անցել Մեծ Բրիտանիայի Նոտինգեմի համալսարանում:

1995թ-ից - ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրության հարցերի վարչության առաջին կարգի խորհրդատու:

2001թ. - ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական:

2003 - 2004թթ.- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

2006թ - ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական:

2006 - 2008թթ. - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:

2008-2011 թթ.- Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական, ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ:

2004թ-ից մինչ այժմ - ՀՀ կառավարության լիազոր - ներկայացուցիչը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

2002թ. մինչ օրս դասավանդում է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:

Ներկայումս սովորում է ՀՀ ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի դոկտորանտուրայում:

Մեկ տասնյակ գիտական հոդվածների և մենագրության հեղինակ է:

ՀՀ Նախագահի՝ 2011 թվականի հունվարի 12-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

Комментариев нет:

Отправить комментарий