25.09.2013

Սամվել Կարապետյան. «Մեր ընտանիքը միշտ սատարելու է բոլոր այն նախագծերը, որոնք կապահովեն ժողովրդի երջանկությունը» Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2013/09/24/279759.html © 168 Ժամ առցանց լրատվական կայք

http://168.am/2013/09/24/279759.html

Սամվել Կարապետյան. «Մեր ընտանիքը միշտ սատարելու է բոլոր այն նախագծերը, որոնք կապահովեն ժողովրդի երջանկությունը»  Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ԼՂՀ-ում մեծ հանդիսավորությամբ բացվել է Հանրապետական բժշկական կենտրոնի նորակառույց շենքը, որին ներկա էին ԼՂՀ եւ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր, ինչպես նաեւ օրվա գլխավոր հերոսը՝ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, ում ֆինանսավորմամբ էլ կառուցվել է հիվանդանոցի շենքը։ Այս մասին տեղեկացնում է karabakh-open.info-ն: Ժամանակից սարքավորումներով, նորագույն կահույքով և անհրաժեշտ պարագաներով հագեցած բժշկական կենտրոնի բացման արարողության ժամանակ առողջապահության նախարար Զոյա Լազարյանը տեղեկացրել է, որ կենտրոնը նախատեսված է 136 մահճակալի համար` 60-ական մահճակալ թերապեվտիկ եւ վիրաբուժական բաժանմունքների, 16 մահճակալ՝ վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքի համար: Նա միաժամանակ խոստացավ, որ ջանալու են շենքային պայմաններին համապատասխան բարձրորակ բժշկական սպասարկում ապահովել Արցախի բնակրությանը։ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը շնորհավորելով բոլորին կենտրոնի բացման կապակցությամբ նշել է, որ կենտրոնը կկրի բարերարի ծնողների՝ Սարգիս եւ Ամալյա Կարապետյանների անունը։ Նախագահը միաժամանակ հույս է հայտնել, որ այսուհետ երիտասարդ մասնագետները ստիպված չեն լինի թողնել իրենց հայրենիքը եւ կմնան ու կշարունակեն իրենց գործը։ 
Tashir-LXH hivandanoc (3)  Իսկ բարերար Սամվել Կարապետյանը իր խոսքում նշել է. «Հպարտ եմ գտնվել հաղթանակած հողում, որը կերտել են ինչպես Հայաստանի ու Արցախի, այնպես էլ Սփյուռքի լավագույն զավակները, հիմա նոր մարտահրավեր է մեր առջեւ՝ պահպանել այդ հաղթանակը եւ ապահովել Արցախի զարգացումը, ստեղծել պայմաններ ժողովրդի երջանիկ ապրելու համար։ Չեմ ուզում ամպագոռգոռ խոստումներ տալ, բայց մեր ընտանիքը միշտ սատարելու է բոլոր այն նախագծերը, որոնք կապահովեն ժողովրդի երջանկությունը»։ 

Tashir-LXH hivandanoc (1)  Շուրջ 22 մլն դոլարի չափով ներդրում է կատարվել Սամվել Կարապետյանի կողմից՝ բժշկական հիվանդանոցի կառուցման եւ վերազինման համար, ինչը սակայն բարերարի միակ բարեգործությունը չէ. նա աջակցել է նաեւ Մարտունիում եւ Շուշիում իրականացվող մի շարք աշխատանքներին, իսկ այս տարի էլ պատրաստակամություն է հայտնել օժանդակել Մարտակերտ-Վարդենիս ավտոճանապարհի կառուցմանը։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2013/09/24/279759.html 
http://168.am/2013/09/24/279759.html 
© 168 Ժամ առցանց լրատվական կայք

Комментариев нет:

Отправить комментарий