28.01.2016

Հայոց բանակի օրը նշեցին սահմանին զոհված հերոսների հարազատների հետ միասին

hhk
hhk1 

Հունվարի 28-ին Հայոց բանակի օրվա առթիվ Հայաստանի Հանրապետական կուսակցության Լոռու մարզի տարածքային երիտասարդական կազմակերպության անդամներն այցելեցին սահմանին հերոսաբար զոհված պայմանագրային զինծառայող Սևակ Ալբերտի Ասլիկյանի (զոհվել է Ջողազի դիրքում 2012 թ.-ին) և Հայոց բանակի սպա Տիգրան Սամվելի Սիմոնյանի (զոհվել է ՊԲ Եղնիկներ կոչվող զորամասի N դիրքում) հարազատներին:
Ինչպես հայտնում են ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից, երիտասարդ ՀՀԿ-ականները դրամական փոքրիկ օգնություն հատկացրին զոհվածների ընտանիքներին, հարազատների հետ հիշեցին տղաների կարճ, բայց հերոսական կյանքի հետաքրքիր պահերը և տեղեկացան նրանց ընտանիքների առօրյա հոգսերին ու խնդիրներին:
Հատկանշական է այն փաստը, որ Սևակ Ասլիկյանի 4 որդիներից 2-ը շարունակում են իրենց հոր ուղին` ծառայելով որպես պայմանագրային զինծառայողներ, իսկ 2 անչափահաս որդիները մեծանում են Հայոց բանակում ծառայելու նպատակով և պատրաստակամությամբ:
Հերոսների հարազատներն ամեն օր հիշում և հպարտանում են Հայոց ազգի քաջ ու հայրենասեր որդիների անցած զինվորական ուղիով:
Ինչպես նշեց ՀՀԿ Լոռու մարզի երիտասարդական կազմակերպության մարզային խորհրդի ղեկավար Արման Սարգսյանը, Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր ամենօրյա ուշադրության կենտրոնում է պահում զոհվածների ընտանիքներին: Նա հավելեց, որ ՀՀԿ ԵԿ կողմից նմանօրինակ այցելությունները լինելու են շարունակական:
ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը եղել է, կա և մշտապես կլինի Հայոց բանակի և Հայ զինվորի կողքին:   
hhk2

Комментариев нет:

Отправить комментарий